Հայ Ազգային Կոնգրեսի վերջին հանրահավաքից հետո ստեղծվել է ինձ համար անհասկանալի մի իրավիճակ: Օրինակ, այժմ կան մարդիկ, որոնք պնդում են թե Կոնգրեսը հաջողության կհասներ միայն այն դեպքում, եթե վերջին հանրահավաքում անցներ գործողությունների: Նախ, ինձ համար անհասկանալի է, թէ ինչպես կարելի է չնկատել Կոնգրեսի հաջողությունները(մյուս կողմից համոզված լինելով, որ նրանք, իրենց ասած գործողութունների ոչ սկիզբը գիտեն, ոչ էլ պատկերացնում են, թե ինչի դա կարող է բերել), եթե 3 տարի շարունակ վարչախմբի ամենալկտի ճանապարհներով Կոնգրեսը վերացնելու, ժողովրդի պայքարը ճնշելու փորձերը վերջնականապես ձախողվեցին, եւ ժողովրդի պայքարի արդյունքում մաշված վարչախումբը գնաց զիջումների:
Ուշադիր եղեք: Իշխանությունը չի զիջել ջարդարար, պահի ազդեցության տակ գործող ժողովրդի կամ ընդիմության առաջնորդների առաջ, այլ զիջել է հետևողական, համառ, համարձակ, համբերատար եւ երկարատև պայքար մղող, կազմակերպված ընդդիմության առաջ: Այսքանից հետո պնդել, թե Կոնգրեսի հաջողության հասնելու հնարավորությունը ամսի 28-ին նստացույց կամ ջրբաժանի օր հայտարարելն էր, անհեթեթ է: Ես հիշում եմ, թե ինչ դժգոհության ալիք բարձրացավ, երբ իշխանությունները հայտարարեցին, որ մարտի 1-ի էջը փակված է: Այսօր կոնգրեսը հասավ նրան, որ իշխանությունները հրաժարվեցին իրենց հայտարարությունից եւ հավաստիացում տվեցին մարտի 1-ի գործը բացահայտելու հարցում :
Փաստացի, Սերժ Սարգսյանը կատարեց ժողովրդի պահանջը: Ես հիշում եմ Ազատության հրապարակի վերանվաճման համար մարդկանց պայքարը, բայց երբ իշխանությունը կատարեց այդ պահանջը մարդիկ սկսեցին ասել, թե ի՞նչ հաղթանակ ենք տարել որ, այսօր նստեինք կհաղթեինք: Ցավալին այն է, որ դա ասում է նույն այն մարդը ,որը պատրաստ էր ամեն գնով մտնել Ազատության հրապարակ, քանզի դա իր համար այս փուլում համարում էր ամենամեծ ձեռքբերումը: Բայց ակնհայտ է, որ վերը նշվածները հաջողություններ եւ հաղթանակներ են: Հաղթանակներ են, որոնք բերելու են վերջնական հաղթանակի՝ վարչախմբի նկատմամբ: Եւ ուրեմն, գնահատելով մեր վերջին հաղթանակները, մենք իրավունք չունենք չհամբերելու, հուսահատվելու: Ի նչ զարգացում էլ որ լինի մայիսի 31-ին ,միևնույն է մենք պետք է լինեենք նույնքան համբերատար, նույնքան վճռական, որքան այս երեք տարիների ընթացքում:
Մայիսի 31-ը Որոշիչ օր է:Այդ օրը հանցագործ իշխանությունները ընտրելու են իրենց հեռանալու ճանապարհը:
Սարգիս Գևորգյան
Комментариев нет:
Отправить комментарий