Օգոստոսի 9-ին Տերյան փողոցում ոստիկանության լկտիությունը ցույց տվեց, որ հանցավոր իշխանությունները արդեն զգում են իրենց մոտալուտ վախճանը: Անգամ երկխոսության փուլում նրանք չկարողացան զսպել իրենց համար սովորական դարձած ավազակախմբի գործելաոճը:
Այս պայմաններում իշխանության նման ագրեսիան տրամաբանական է, քանի որ երկխոսության մեկնարկը, որպես Կոնգրեսի եւ իշխանությունը գործարքի, կամ Կոնգրեսի կողմից ժողովրդին խաբելու միջոց ներկայացնելու իշխանական փորձը ձախողվեց, եւ Կոնգրեսը հերթական անգամ ապացուցեց, որ հետամուտ է իր պահանջների կատարմանը, մասնավորապես Հայաստանում օրինական իշխանությունների ձեւավորմանը:
Այսօր արդեն առաջացել են քաղաքացիական ընդվզման նոր օջախներ, որոնք նույնպես հայտ են ներկայացրել ավազակապետության տապալման գործում իրենց ներդրումն անելու: Դրան զուգահեռ աճում է լարվածությունը, վճռական գործողություններին հավանություն տվող մարդկանց թիվը կտրուկ շատանում է:
Ժողովրդին զսպող միակ գործոնը երկխոսությունն է:
Այս ամենը ավազակապետության պարագլուխներին այլնտրանք չի թողնում, քան վստահ լինել, որ երկխոսության միջոցով ժողովրդի պահանջը չկատարելու դեպքում հանդիպելու են աշխարհում նախադեպը ունեցող, բայց իրենց համար աննախադեպ ժողովրդական ճնշման: Հետեվապես, նրանք փորձում են ճնշել ընդդիմությանը եւ սկսել են մեզնից` օգոստոսի 9-ին ձերբակալված 7 ակստիվիստներից:
Ես ինձ իրավունք եմ վերապահում իմ եւ ձերբակալված իմ 6 ընկերների անունից հայտարարել, որ անկախ ոստիկանական լկտիություններից, անկախ մեզ ներկայացվող շինծու եւ ապօրինի մեղադրանքներից, անկախ մեր դեմ կիրառվող բռնության պարբերականությունից եւ ձեւից, պայքարելու ենք մինչեւ վերջ, անկախ այն բանից կլինի դա երկխոսության տրամաբանության մեջ, թե ոչ: Եւ ավազակապետության որեւէ կամակատար սափրագլուխ, հանցագործ ոստիկանի, որեւէ դիմակավորի մտքով անգամ չանցնի, որ մեզ հնարավոր է ծնկի բերել կամ կասեցնել մեր պայքարը: Ավազակապետությունը պետք է մեկընդմիշտ հիշի, որ մենք` նոր Հայաստանի ազատատենչ քաղաքացիներս չենք հասկանում իրենց լեզուն, որուեհետեւ դա իրենց պատկերացրած Հայաստանի համար է: Ի դժբախտույուն հանցավոր իշխանությունների, մենք Հայաստանում գերակշռող մեծամասնություն ենք կազմում, ինչը նշանակում է, որ շատ շուտով այսօրվա Հայաստանը համապատասխանելու է մեր պատկերացրած ու մեր երազած, Հայաստանին:
Հ.Գ. Մեզ հետ տեղի է ունեցել այն, ինչ ամեն օր տեղի է ունենում մյուս երիտասարդների եւ առհասարակ Հայաստանի քաղաքացիաների հետ: Կոչ եմ անում նրանց, ովքեր դեռ չեն հասկացել, որ հաջորդը իրենք են, համախմբվել եւ լծվել Հայաստնի ժողովրդի եւ Հայ ազգային կոնգրեսի պայքարին, ազատվելու համար ավազակապետությունից եւ մեկընդմիշտ բացառելու համար այն բոլոր լկտությունները, որ տեղի են ունենում այսօր: Կոչ ենք անում բոլորին ակտիվորեն պատրաստվել սեպտեմբերին, քանի որ սեպտեմբերին պատմական որոշում ենք կայացնելու:
Սարգիս Գևորգյան
10.08.2011
Комментариев нет:
Отправить комментарий