English Russian German French Spain Italian

28 нояб. 2011 г.

Ուշքի եկեք(կոչ երիտասարդությանը)



Հայ Ազգային Կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքից հետո բոլորը հասկացան, որ Կոնգրեսը նախորդ 3 տարիներին ընտրել է ճիշտ մարտավարություն և իշխանական մանր-մունր դեմքերի կամ իրենց ազգայնական համարող և իրենց կենսագրությունը բոլորի աչքը մտցնող քննադատների, 3-րդ ուժի ծնունդին հավատացող և իրենց կարծիքով ձևավորողների անհիմն հայտարարություններին հակառակ, որոնք պնդում էին թե շարժումը մարում է, ժողովուրդը հիասթափվել է, ժողովուրդը կրկին ցույց տվեց փետրվարյան վճռականությունը և ոգին: Մարդիկ եկան մատենադարան՝ ապացուցելու,  որ  հավատարիմ են 2008-ին ազատության  հրապարակում իրենց տված <կանգնած ենք մինչև վերջ> երդմանը : 3 տարի շարունակ ծանրագույն պայմանների միջով անցած, անհավանական խոչնդոտներ հաղթահարած քաղաքացիները ցույց տվեցին , որ դեռ պատասխանատվություն են զգում մարտի 1-ի 10 զոհերի, նրանց հարազատների, նրանց երեխաների առաջ, որ պատասխանատվություն են զգում քաղբանտարկյալների,նրանց հարազատների ու երեխաների առաջ,  որոնք զոհաբերեցին ամենաթանկը՝ կյանքը և ազատությունը, հանուն բոլորիս ազատության և որ չեն դադարելու իրենց պայքարը, քանի դեռ կյանքի չեն կոչել նրանց երազանքը՝ ազատ և անկախ Հայաստանը:  Բայց, ցավոք սրտի , կան մարդիկ, որոնք դեռ չեն ընկալել պահի լրջությունը, քանի որ ամբողջությամբ կտրված են իրականությունից և այդ մարդկանց գերակշիռ մասը երիտասարդներն են, որոնք ջանք չեն խնայում նմանվելու համար Հայաստանում բարձր դիրք գրավող օլիգարխների ճտերին կամ այսպես կոչված գողականներին ու «լավ տղերքին»: Շատերը միշտ կրկնում են <<Մենք չենք զբաղվում քաղաքականությամբ>> արտահայտությունը:| Իրականում նրանք բոլորը, ասելով թե չեն զբաղվում քաղաքականությամբ, փորձում են արդարացնել իրենց անվճռականությունը և անտարբերությունը Հայաստանում տիրող վիճակի նկատմամբ, փորձում են կոծկել վախը, որը ապրում են այս իշխանությունների և նրանց կամակատարների նկատմամբ,խոսելով իշխանություններին չկպչող և իբր համարձակություն ցույց տվող թեմաներով : Միևնույն ժամանակ այդ նույն երիտասարդները ներգրավվում են ընտրությունների կեղծման, մարդկանց ահաբեկման, ըստ իրենց, քաղաքական գործընթացներին այն պատճառով, որ այդպես են կամենում իրենց իդեալ «լավ տղերքը» կամ օլիգարխի թեվի տակ մեծացած սկսնակ սափրագլուխները:

Ուշքի եկեք… Հարգելի երիտասարդներ, ժամանակն է ցույց տալ ձեր վճռականությունը, համարձակությունը ոչ թե բակերում ու շքամուտքերում իրար հետ ռազբորկաներ անելով, այլ լծվելով իրական համարձակություն ու վճռականություն պահանջող նոր Հայաստանի կերտման գործին: Եվ երբ միասին հաղթենք այս լկտի հանցագործներին, գլուխ կխոնարհեմ ձեր առաջ, որպես հայրենասեր, համարձակ երիտասարդների , որոնք հաղթեցին Մարտի 1-ին ժողովրդի սպանդ կազմակերպած այսպես կոչված իշխանություններին և անհրաժեշտության դեպքում կջարդեն նաև արտաքին թշնամուն: Իսկ քանի դեռ դուք դա չեք արել, ձեր հայտարարությունները (Ստամբուլն արյան ծով, ոչմի զիջում թուրքերին) ընդհամենը մեծամտության և կեղծավորության, ինչու չէ նաև վախկոտության դրսևորումներ են:

Հայաստանում արդեն կան այս հանցագործ իշխանությունների դեմ պայքարող հազարավոր մարդիկ, որոնք հաղթահարել են իրենց  վախը, որոնք հրաժարվել են լկտի օլիգարխների, գողականների ու մնացած կեղծ արժեքներ կրող հանցագործ-իդեալների ազդեցությունից, մարդիկ, որոնք գիտեն և ցույց են տալիս, թե ինչ բան է արժանապատվությունը և  կերտում են պատմություն՝ իրենց ամենօրյա պայքարով: Սիրելի երիտասարդներ միացեք մեր պայքարին, և մենք բոլորս ականատես կլինենք, թե ինչպես է գաղափարականը հաղթանակ տանում նյութականի նկատմամբ , թե ինչպես են կեղծ իդեալները փոխարինվում իրական և արժեքավոր իդեալներով: Միացեք մեր պայքարին, քանզի, տարիներ անց, հազարավոր պայքարողներից յուրաքանչյուրը պատիվ է ունենալու հպարտանալ իր իսկ կերտած Հայաստանով և իր իսկ վերականգնած արժեքներով:



Սարգիս Գևորգյան

Комментариев нет:

Отправить комментарий