ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերի ՝«Վիկիլիքսի» բացահայտված նյութերի «ոսկեբեր երակը» օգնում է հաստակեցնել Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայոց համազգային շարժման ներսում 2010 թվականի առաջին կեսին ինչ-ինչ իրադարձություններ՝ դրանով իսկ լույս սփռելով նաև այսօրվա քաղաքական կյանքի որոշ իրողությունների վրա,կանխատեսելի դարձնելով դրանց հնարավոր զարգացումները և էությունը: Ստորև ներկայացնում ենք քաղվածքներ այդ փաստաթղթերից՝ ժամանակագրական հաջորդականությամբ:
09YEREVAN78/2009-02-10
(14)«ՀԱԿ-ի առաջատար և խոշոր մաս կազմող ՀՀՇ կուսակցության գործող փախնախագահ Խաչիկ Քոքոբելյանը մասնավոր զրույցում (դեսպանատան) քաղաքական բաժնի ղեկավարին հայտնել է,որ ՀԱԿ-ի ղեկավարներից շատերն այն կարծիքի են,թե ԵԽԽՎ 1643 բանաձևը լավ նորություն է:Նա ասել է,որ 1643 բանաձևի համեմատական մեղմությունը նրանք մեկնաբանել են որպես վկայություն այն բանի,թե Հայաստանը և Ադրբեջանը պետք է որ մոտ լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը:Նա ասել է,թե ՀԱԿ-ի շտաբը հիացած է այդ հեռանկարով,քանի որ դրանով իսկ լավ հնարավորեւթյուն է ստանում ազգայնական մեծ հակազդեցություն խթանելու ընդդեմ նախագահ Սարգյանի,և կարծում է, որ այդպիսով նոր լիցք կհաղորդվի ՀԱԿ-ի հակակառավարական արշավին:Քոքոբելյանը ասել է,որ իր համար նման ռազմավարությունը ուղղակի կսմտնելի է,և ինքը դա համարում է թե շատ ցինիկ հաշվի առնելով այդ խնդրի շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը նախագահի պաշտոնում,թե խաղաղ կարգավորմանը հասնելու գործում Հայաստանի ազգային շահերին հակասող դիրքորոշում»:
ՅՈՎԱՆՈՎԻՉ
09YEREVAN190/2009-03-19
(4)«ՀՀՇ-ի փոխնագահ Խաչիկ Քոքոբելյանը մարտի 17-ին մեզ հայտնեց,որ ՀԱԿ-ը առաջարկել է 8-ական տեղ (Երևանի ավագանու ընտրություններում) ՀԱԿ-ի կորիզը կազմող կուսակցություններից 3-ին,այսինքն ՀՀՇ-ին, ՀԺԿ-ին և «Հանրապետությանը», և 8 տեղ «ժառանգությանը», ինչը միասին կկազմեր 32 տեղ 65-ից: Քոքոբելյանն ասել է, որ ՀՀՇ-ն այնքան կարևոր է համարում «ժառանգության» հետ հանդես գալը,որ իր կուսակցությունը «ժառանգությանը» առաջարկել է ՀՀՇ-ի քվոտայից (լրացուցիչ) տեղեր տալ առաջարկը գրավիչ դարձնելու համար:Քոքոբելյանն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրել էր Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելու և բանակցելու նպատակով, սակայն «Ժառանգության» առաջնորդը մերժել էր՝ փոխարենը ուղարկելով իր տեղակալներից մեկին, ինչը զայրացրել էր Լևոն Տեր-Պետրոսյանին: «Ժառանգությունը» նաև հակընդդեմ առաջարկ էր ուղարկել, ըստ որի «Ժառանգության» անդամ Արմեն Մարտրոսյանը պետք է գրավեր ցուցակի առաջին տեղը (այլ կերպ ասած՝ լիներ քաղաքապետի թեկնածու), Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է լիներ երկրորդը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը 3-րդը՝ մի առաջարկ, որը ՀԱԿ-ի կողմից վիրավորական որակվեց:
(5) « Քոքոբելյանը մեզ ասաց,որ իր կարծիքով՝ դեռևս հնարավոր է, որ ՀԱԿ-֊ը համաձայնության գա «Ժառանգության» հետ մինչև մարտի թթ-ը, որի միացյալ դաշինքով ԿԸՀ ներկայանալու վերջնաժամկետն է: Քոքոբելյանը կարծում է, որ կարելի է Դեմիրճյանին համոզել, մեծահոգություն դրսևորելով, հրաժարվել 2-րդ տեղից հանուն ընդհանուր շարժման: Նա նաև ասաց,որ ՀԱԿ-ը այս առիթով «Ժառանգությանը» ակնարկել է իր ճկունության մասին»:
ՅՈՎԱՆՈՎԻՉ
10YEREVAN1/2010-01-04
(2) «ՀԱԿ-ի ներսում առկա (մեր) կոնտակտների համաձայն ՀԱԿ-ի ներսում հարաճուն հուսահատության և անհամաձայնության ձևավորմանը նպաստել է միաժամանակ չորս գործոն: Դրանք են Լևոն Տեր-Պետրոսյանի հաշտվողական դիրքորոշումը նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքականության նկատմամբ, Կոնգրեսում ներքին ժողովրդավարության պակասը, հայտարարված նպատակների ուղղությամբ շարժվելու ռազմավարության բացակայությունը և ֆինանսական ռեսուրսների բացակայությունը: Այս գործոնները, ինչպես հաղորդում ենկոնտակտային անձինք, անդամակցող 17 կուսակցություններից շատերին ապատիայի և հիասթափության են մատնել և ազդակ են դարձել ՀԱԿ-ից անջատվելու ուղիներ որոնելու համար միաժամանակ չայրելով ականավոր, սակայն ինքնակենտրոն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապող կամուրջները»:
(3) «ՀԱԿ-ի առավել աղգայնական անդամներից մի քանիսը բացահայտ անհամաձայնություն են հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական դիրքորոշմանը կապված մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ: Այս անդամների դժգոհության պատճառն է եղել այս հարցերում նախագահ Սարգսյանին բացահայտ սատարելը: Նշված հակասությունը, աստիճանաբար թեժանալով վերածվել է ՀԱԿ-ի ամենաազգայնական կուսակցությւոններից մեկի՝ Հնչակյան կուսակցության ներսում ղեկավարության համար մղվող սուր պայքարի, ընդ որում՝ ձևավորվել են երկու հակոտնյա ֆրակցիաներ, որոնցից յուրաքանչյուրը ջանում է մյուսին դուրս մղել կուսակցության շարքերից: Հունվարի 9-ին նշանակված հերթական համաժողովում Հնչակյան կուսակցությունը կարող է որոշում կայացնել ՀԱԿ-ի կազմից դուրս գալու մասին, եթե փոխվի նրա ղեկավարությունը»:
(4) «Ինչպես մեզ ասում են ՀԱԿ-ի մեր կոնտակտները, ներքին ժողովրդավարության բացակայությունը մեկ այլ գործոն է, որը խաթարում է դաշինքի (ՀԱԿ-ի) ամբողջականությունը: Որոշումները կայացվում են միանձնյա Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և հաստատվում, այսպես կոչված, « Քաղաքական խորհրդում », որը շոշափելի դերակատարում չունի որոշումների կայացման ընթացքում: ՀԱԿ-ի ներսում ծանրակշիռ դիրք ունեցողներից մեկը հայտնել է (դեսպանատան) քաղաքական գրասենյակի պաշտոնյային, որ իր հիմնական ելույթը արտասանելուց առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը չի սիրում դա ներկայացնել իր կողմնակիցներից որևէ մեկին և հազվադեպ է փորձում ստանալ նրանց կարծիքը:ՀԱԿ-ի ղեկավարությունից ևս երկուսը դեկտեմբերի կեսին գանգատվել են քաղաքական գրասենյակի պաշտոնյային, որ իրենք հակադրվել էին Երևան քաղաքի ավագանու այն տեղերց հրաժարվելու Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը, որ ստացել էին մայիսի վերջին կայացած վիճարկելի ընտրությունների արդյունքում: Երկուսն էլ բորբոքված նշում էին,որ թեև այդ ընտրություններն ազատ և արդր չէին․ «Մենք պետք է ներգրավվեինք Հայաստանի քաղաքական գործընթացներին,ոչ թե մշտապես դրանից դուրս մնայինք»:
(5) «Ըստ մեր կոնտակտների՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի քաղաքական համակարգումը հանձնարարում է այնպիսի անհատների,որոնք լիազորված չեն դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների կողմից,մի գործելակերպ,որը ևս դժգոհեւթյուն է առաջացնում»:
(6) «Ֆինանսական ռեսուրսների պակասը (կոնտակտների կողմից) հաղորդված մեկ այլ մարտահրավեր է, որին դիմակայում է դաշինքը:Այն գործարարները, որոնք ֆինանսական աջակցություն էին ցուցաբերում ՀԱԿ-ին հուսալով,որ դաշինքը կարող է իշխանության գալ, ըստ հաղորդումների՝ դադարել են դա անել:Այդ թվում նախկին պատգամավոր և հետապնդված օլիգարխ Խ․Սուքիասյանը»:
(8) «Մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական տեսլակների բացակայությունը ՝ ՀԱԿ-ի մյուս յուրային մեզ ասաց․«Լևոն Տեր-Պետրոսյանի միակ ռազմավարությունը և հույսն այն է,որ Սարգսյանը կսայթաքի: Նա կսպասի մի սխայլ քայլի կամ հանգամանքի, որը կարող է կայծ հանդիսանալ կրակի բռնկման համար,հետո կվառի ջահը և կփորձի ըմբոստ զանգվածներին համախմբել:Այնուհանդերձ,այդ մարտավարությունը չի կարով ապահովել հետևորդների ներգրավածությունն ու խանդավառությունը»:
(10) «Այսօր կուսակցությունները շարունակում են մնալ ՀԱԿ-ում սոսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ հարգանքից կամ չուզենալով,կամ վախենալով նրան դավաճանել», - ասում են ՀԱԿ-ի մեր կոնտակտները:Նրանք ավելացնում են․«Դրանցից և ոչ մեկն այլևս չի տեսնում դաշինքի ապագան,սակայն,քանի որ այդ կուսակցությունները մեծ մասամբ վերցրած որևէ ուժ չունեն,նրանք հուսահատորեն կառչում են Լևոն Տեր-Պոտրոսյանին՝ հուսալով մի քիչ երկարացնել իրենք քաղաքական կյանքը ր ցանկանալով հավատալ նրա այն բառերին,որ ամեն ինչ դեռևս վերջացած չէ»:
ՓԵՆԻՆԳԹՈՆ
Ակնհայտ արձանագրում-եզրահանգումներ
2․Դատելով «ՀԱԿ-ի ներսում ծանրակշիռ դիրք ունեցոցներից մեկը», «ՀԱԿ-ի ղեկավարությունից ևս երկուսը» արտահայտություններից կարելի է ենթադրել, որ նկատի է առնվել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի այն ժամանակ գորժող անդամների:
3. Տեղեկատվության բնույթից ելնելով դժվար չէ տեսնել,որ դեսպանատան «կոնտակտները» ոչ թե պարզ ինֆորմատորներ են,այլ Հայ ազգային կենգրեսի ներսում ակտիվ քայքայիչ գործունեություն ծավալած կամ նման պատվեր կատարող անձինք:
4․ Ակնհայտ է տեղեկատվության հնարովի լինելը և սադրիչ բնույթը(օրինակ Երևանի ավագանու նախընտրական ցուցակի 2-րդ տեղում Ստեփան Դեմիրճյանին,իբր,Րաֆֆի Հավհաննիսյանով փոխարինելու մտադրությունը):
5․ Դեռ 2010թ․ սկզբին Կոնգրեսի «հոգեվարքն»ազդարարող տեղեկատվությունը շինծու է և սուտ, համենայնդեպս, դրանից հետո և առ այսօր Կենգրեսը միայն շարունակել է հզորանալ որպես քաղաքական գործոն: Ակնհայտորեն,«կոնտակտները» դրանով, մի կողմից փորձել են բարձրացնել իրենք արժեքը (փաստորեն,նաև դեսպանատանը խաբելով), մյուս կողմից ԱՄՆ կառավարության աչքերում հնարավորինս նվազեցնել Կոնգրեսի և նևա առաջնորդի որպես քաղաքական գործոնի կշիռն ու դերը Հայաստանի ներքաղաքական կյանքում:
Այս ամենը,սակայն,դեռ,«անվնաս» պատմություն չի դարձրել:Ինչպես որ դեռ պատմություն չեն նույն 2010 թվականի սկզբով թվագրված փասթաթթին հաջորդածխ ամսիների որոշ իրադարձություններ,որնոնք մի կողմ ակնհայտորեն բուռն էին,մյուս կոմից շատ բան քողարկված մնաց հասարակությունից:Խոսքը վերաբերվում է 2010 թվականի գարնանը և ամռանը Հայոց համազգային շարժման ներսում կատարվող և Հայ ազգային կոնգրեսի ճակատագրին առնչված հարցերին:Հիշյալ իրադարձություններից ժամանակին հայտնի դարձած որոշ իրողությունների և մեր հայթայթած նոր տեղեկատվության համադրումը՝ գաղտնազերծված այս փասթաթղթերի լույսի տակ պարզում է որոշ հարցեր,որոնք շատ կարևոր են հենց այսօրվա քաղաքական իրողությունները հասկանալու ու կողմնորոշվելու համար:Դրա համար պետք է տեղափոխվել 2010 թվականի, նախ, ամառ և գարուն ու գտնել այն ժամանակ առեղծված մնացած երկու հարցի պատասխան:
«Հայկական Ժամանակ»
03.12.2011
Комментариев нет:
Отправить комментарий